Tuesday, 16 06 2026
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ

Փնտրում ես մեղավորի՞ն. նայի՛ր հայելու մեջ

Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը 2011թ. 2010-ի համեմատ գրեթե քառապատկել է վճարած հարկերը՝ մոտ 100.8 մլն դրամից հասցնելով 375 մլն դրամի, սակայն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է ընդամենը 225-րդ տեղը: Սա այն դեպքում, երբ 2010-ի համեմատ անցած տարի Մուլտի Գրուպ կոնցեռնը դիրքերը բարելավել է միանգամից 492-ով՝ վեր բարձրանալով 717-րդ հորիզոնականից:

Գ.Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը նույնպես բարելավել է հարկային ցուցանիշները՝ 2011-ին բյուջեն հարստացնելով 1 մլրդ 54 մլն դրամով՝ 2010-ի 375 մլն դրամի փոխարեն և 93-րդ տեղից բարձրանալով 75-րդ տեղը:

Հարկային վճարումները որոշ չափով ավելացրել է Գ.Ծառուկյանին պատկանող և իր խոշորությամբ աչքի ընկնող մյուս ձեռնարկությունը՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը: Այսպես՝ 2010թ. 634 մլն դրամի փոխարեն 2011-ին բյուջե է վճարել 646 մլն դրամ:

Հարկային ցուցանիշների այս բարելավումը բնական է, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում բոլոր ձեռնարկությունները, ամեն դեպքում՝ իշխանական թևի ներկայացուցիչներին պատկանող, աճ են արձանագրել: Սակայն թե ինչպիսի՞ն կլիներ իրական պատկերը, եթե տեսականորեն մեր երկրում չլիներ հովանավորչություն կոչեցյալը, հայտնի է հարկային մարմնին և ներքին հաշվապահություն վարողներին: Իսկ Գ.Ծառուկյանի բիզնեսների շարքն անվերջ կարելի է թվարկել՝ «Մուլտի Գրուպ Սթոուն», «Արգեյմ», «Երևանի քիմիադեղագործական ֆաբրիկա», «Բաղրամյանի հացամթերքներ», «Կլեոպատրա», «Մուլտի Գոլդ», «Քվանատոնոր Օմեգա», «Արնամենտ», «Ջի էմ մաղարո», «Քինգ մարոն բիչ» և այլն, և այլն:

ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները զարմանալիորեն ճիշտ բնութագրեցին երկրի իրավիճակը` միջավայրի և պայմանների բացակայություն՝ հարկային անհավասար պայմաններ, անտերության մատնված փոքր ու միջին բիզնես, գործազուրկների մեծացող բանակ և արդյունքում` արտագաղթի ահագնացող ծավալներ, որի հետևանքով 3 միլիոնի հոգեբանական շեմից ՀՀ բնակչությունը հեռացել է , և պաշտոնական տվյալներով, 2 միլիոն 871 հազար մարդ կա երկրում, իսկ եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն նվազած կլինենք 2.5 միլիոնի շեմից:

Զարմանալիորեն ճիշտ… քանի որ ԲՀԿ-ականները մոռացան նշել, որ այս իրավիճակի համար պատասխանատու են հենց իրենք` կոալիցիայի մաս կազմող և անցած 5 տարիներին ՀՀ համար որոշումներ ընդունող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Երկրում ամենակոռումպացված ոլորտներից մեկը առողջապահությունն է` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ԲՀԿ անդամ է: ԲՀԿ անդամ է այդքան պահանջված աշխատատեղերի և սոցիալական խնդիրների լուծման պատասխանատուն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: 24 տարի անց դեռ «աղետի գոտի» կոչվող և բնակարանաշինության հարցի լուծման պատասխանատուն` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նույնպես ԲՀԿ անդամ է: Էլ չասած, որ անցած տարիներին ԲՀԿ-ին են վստահված եղել սպորտի և երիտասարդության հարցերը` նախարար Արթուր Պետրոսյան:

Ծուռ նստենք, ուղիղ խոսենք: Առջևում ընտրություններ են, և ՀՀ քաղաքացին ինքը կտա անցած տարիներին իշխող կոալիցիայի, այդ թվում և ԲՀԿ-ի, կատարած աշխատանքի գնահատականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում