ԱՄՆ պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտարարել են, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա հարյուրավոր ամերիկացիների մահվան պատճառ կդառնա:
The Jerusalem post-ի փոխանցմամբ՝ The New York Times-ում հրապարակված զեկույցի համաձայն, ԱՄՆ բանակը այս ամսվա սկզբին հատուկ զորավարժություններ է իրականացրել` գնահատելու համար Ամերիկայի կարողությունները Իրանի վրա Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար: Պարզվել է, որ նման հարձակումը տարածաշրջանային աննախադեպ հակամարտութան պատճառ կդառնա, որի պատճառով ԱՄՆ-ը ստիպված կլինի միջամտել:
Պաշտոնյաները, ովքեր նախընտրել են չհրապարակել իրենց անունները, ասել են, որ զորավարժությունները ոչ թե ամերիկյան ռազմական գործողության փորձ էին, այլ ուժերի գնահատման եղանակ:










































