«Բոլթոնի» խաղացող Ֆաբրիս Մուամբան «առողջացման թույլ նշաններ» է ցույց տալիս, և նրա սիրտը վերջապես սկսել է աշխատել առանց դեղամիջոցների օգնության:
Associated Press-ը գրում է, որ հիվանդանոցից ստացած տեղեկությունների համաձայն՝ Մուամբան այժմ կարողանում է նաև շարժել ձեռքերն ու ոտքերը, բայց, այնուամենայնիվ, դեռ նրան երկարաժամկետ բուժում է հարկավոր:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 23-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմ» թիմի դաշտում խաղի ժամանակ սրտամկանի կաթված էր ստացել և ուշաթափվել: Այդ պահից ի վեր Մուամբայի վիճակը ծանր էր:







































