Սերբական Вечерне новости թերթի տեղեկացմամբ երկրի ֆուտբոլի միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր հիանալի մարզական կարիերայի և ծավալած գործունեության համար Սերբիայում արժանացել է անվանական մարզադաշտի:
Մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահի անմիջական մասնակցությամբ:
Մարզադաշտը գտնվում է Բելգրադից 40 կմ հեռավորության վրա` Ստարա Պազովա քաղաքում՝ ֆուտբոլի միության մարզական համալիրում:
«Սա իմ անունը կրող երկրորդ մարզադաշտն է աշխարհում: Առաջինը գտնվում է Կլերֆոնտենում՝ ֆրանսիական մարզական համլիրում: Վերջերս ֆրանսիացի երիտասարդների շրջանում անցկավեց հարցում՝ պարզելու՝ գիտե՞ն արդյոք ով է Շառլ դը Գոլը: Հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ դա Փարիզում գտնվող օդանավակայան է: Հուսով եմ, որ 20 տարի անց հարցին, թե ով է Միշել Պլատինին, մարդիկ կպատասխանեն. «Խաղադաշտ է Սերբիայում»,- կատակել է ՈւԵՖԱ-ի նախագահը:









































