Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դանիել Ալվեշի տրանսֆերը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «քաղաքայիններ»-ը փորձում են 28-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմի կազմում ընդգրկել 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշենք, որ Ալվեշի տրանսֆերային արժեքը կազմում է 36 մլն եվրո, իսկ «Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականը:
«Նա հիանալի ձեռքբերում կլինի մեզ համար: Ալվեշը բարձրակարգ պաշտպան է, ով նոր որակ կհաղորդի մեր խաղին: Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել»,- հայտարարել է մանչեսթերյան ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:









































