Կոլումբիայի Կարթախենա քաղաքում տեղի է ունեցել Օբամայի նմանակների մրցույթ, որին մասնակցել է 18 մարդ: Ինչպես հաղորդում է Sky News-ը, հաղթող է ճանաչվել բանկի աշխատող, 32-ամյա Կառլոս Պերեսը: Նա խոստովանել է, որ չէր ցանկանում մասնակցել մրցույթին, սակայն իրեն համոզել է իր պետը:
Այժմ Կառլոսը հույս ունի, որ կկարողանա ծանոթանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որն ապրիլին ժամանելու է Կարթախենա՝ մասնակցելու գագաթնաժողովի:











































