Հունվարի 18-ին, ինչպես հայտնի է, սպասվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան: Ինչպես տեղեկացրել էինք դեռ երեկ, Մարտի 1-ի զոհերի հարազատները ԵԽ գրասենյակին էին փոխանցել նամակ, որով հանդիպում են պահանջում Թոմաս Համմարբերգի հետ:
«Առաջին լրատվականի» աղբյուրները քիչ առաջ հայտնեցին, որ Թոմաս Համմարբերգը հայաստանյան այցի շրջանակներում հանդիպելու է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մեկնելու է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, որտեղ կհանդիպի քաղբանտարկալ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև կհանդիպի քաղբանտարկյալների հարազատների հետ:
Ի թիվս այլ հանդիպումների` Թ.Համմարբերգը հանդիպելու է նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին:











































