Իտալական մամուլի հաղորդմամբ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Ֆիորենտինա»-ի հետ հանդիպումից հետո խոստովանել է, որ վստահ չէր իր թիմի հաղթանակին:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը 0:5 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «մանուշակներ»-ի նկատմամբ:
«Կարծում էի, որ բախտը մեզ չի ժպտում, հատկապես, երբ Վուչինիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Գիտեինք, որ այս մրցավեճը շատ կարևոր է «Ֆիորենտինա»-ի համար, բայց մենք ականատես եղանք «Յուվենթուս»-ի լավագույն հանդիպմանն ընթացիկ մրցաշրջանում: Շատ էինք ցանկանում հաղթել և վերացնել մեզ հետապնդող անհաջողությունների շարքը: Մենք հպարտ ենք, որ շարունակում ենք պայքարը սկուդետտոյի համար և պատրաստ ենք արդյունավետ խաղ ցուցադրել մինչև մրցաշրջանի ավարտը»,- հայտարարել է Կոնտեն:






































