Ուկրաինական մամուլի տեղեկացմամբ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտնվել է Կիևի «Դինամո»-ի հետաքրքրությունների ոլորտում:
Ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է, թե ինչու իր թիմում հանդես չեն գալիս հայազգի ֆուտբոլիստներ:
«Դա կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբի ղեկավարության որոշումից: Ընդհանուր առմամբ ես շատ բարձր եմ գնահատում հայկական ֆուտբոլային դպրոցը:Կցանկանայի իմ թիմի կազմում տեսնել Հենրիկ Մխիթարյանին»,- Սյոմինին մեջբերում է ուկրաինական մամուլը:








































