ԲՀԿ-ին անդամակցող ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանից «Ազատություն» ռադիոկայանը փորձել է ճշտել, թե արդյո՞ք ընտրողի քվեն պաշտպանելու և այդ հարցում շահագրգիռ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին ԲՀԿ առաջնորդի հայտարարությունները վկայում են, որ Հանրապետականի կողմից ընտրությունները կեղծվելու դեպքում Ծառուկյանի գլխավորած ուժը կտեղափոխվի ընդդիմադիր դաշտ և կմիանա ընդդիմադիր ուժերին:
«Մենք տրամադրված ենք նորմալ, քաղաքակիրթ ընտրությունների: Սակայն եթե որևէ մեկը կփորձի այդ նորմալ քաղաքակիրթ ընտրությունները տեղափոխի բռնցքամարտի դաշտ, մենք դրան էլ ենք պատրաստ»,- նշել է Գ. Արսենյանը:











































