Լիբիայի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մավրիտանիայի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել Լիբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աբդուլլահ Աս-Սենուսիին, ով նախօրեին ձերբակալվել էր երկրի մայրաքաղաքի օդանավակայանում:
Մուամար Քադաֆիի մերձավոր համախոհին պահանջում են հանձնել նաև Միջազգային քրեական դատարանը և Ֆրանսիայի իշխանությունները, բայց Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը պնդում է, որ Լիբիայի իշխանություններն այդ հարցում առավելություն ունեն:
63–ամյա Աս-Սենուսին Լիբիայից կարողացել էր փախչել անցյալ տարի՝ Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից առաջ: Նա ձերբակալվել էր Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտայի օդանավակայանում, ուր ժամանել էր Մարոկկոյից` կեղծ անձնագրով:
Մավրիտանիան ցանկություն է հայտնել սեփական հետաքննություն անցկացնել Աս-Սենուսիի գործով, սակայն ինչպես տեղեկացնում է Радио Свобода-ն, ձերբակալության որևէ ապացույց դեռևս չի ներկայացվել:











































