Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնությունում հեղինակեց իր 150-րդ գնդակը:
Երեկ Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Սևիլիա» – «Բարսելոնա» արտագնա հանդիպման 25-րդ րոպեին արգենտինացին, «Սևիլիա»-ի դարպասապահ Անդրես Պալոպի գլխավերևով գնդակն ուղարկելով վերջինիս պաշտպանած դարպասը, խաղի հաշիվը դարձրեց 2:0՝ հօգուտ կատալոնական ակումբի: Նշենք, որ սա Մեսսիի 11-րդ գնդակն էր բոլոր մրցաշարերում՝ վերջին 4 հանդիպումների ընթացքում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 28 տուրից հետո «Բարսելոնա»-ն իր ակտիվում ունի 63 միավոր և 7 միավորով զիջում է Մադրիդի «Ռեալ»-ին:







































