Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվեց մայրաքաղաքային «Հերտա»-ին և հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Մյունխենցիներն իրենց անցկացրած վերջին երեք խաղում խփել են 20 գնդակ` սեփական դարպասն ընդունելով 1-ը:
Հիշեցնենք, որ մինչ այս խաղը «Բավարիա»-ն Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում 7:1 հաշվով հաղթել էր «Հոֆենհայմ»-ին, ապա Չեմպիանների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 7:0 հաշվով ջախջախել շվեյցարական «Բազել»-ին:
«Հերտա» – «Բավարիա»` 0:6
0:1 Մյուլլեր (9’), 0:2 Ռոբբեն (12’), 0:3 Ռոբբեն (19’, 11մ), 0:4 Գոմես (50’, 11մ.), 0:5 Կրոս (51’), 0:6 Ռոբբեն (67’, 11մ)






































