Monday, 22 06 2026
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը

Քաղաքապետարանը աշխատում է

Այսօր Բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձևակերպելու և հստակեցնելու նպատակով, քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայցուցիչներ։ Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ ներկայացրեց վերոնշյալ հարցի մասով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, համաձայն որի պետք է պետականորեն աջակցել և խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին՝ միաժամանակ բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը։
Նշվեց, որ կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է շենքերի կառավարման նոր մոդելի ձևավորում: Ըստ այդմ, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման և սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից։ Փոխքաղաքապետը հավելեց, որ Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ և որ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների և Արևելյան Եվրոպայի երկրների փորձի վրա։
Կամո Արեյանը նաև ընդգծեց, որ թեև բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ առաջարկվող ծրագրով նախատեսվում է նաև պետական աջակցություն, որոնք կլինեն նպատակային լրավճարների տեսքով։ Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում արդեն իսկ նախատեսված են 2011–2012թթ.–ին միանվագ պետական ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ։ Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014թ.–ից։ Համաձայն ծրագրի, նախատեսվում է ներդնել նաև բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին։
Համատիրությունների նախագահները ծրագրի վերեբերյալ ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնց մասով փոխքաղաքապետը տվեց պարզաբանումներ։ Քննարկման արդյունքներն ամփոփելով, Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորեց լինել ակտիվ և գրավոր առաջարկություններ ներկայացնել հարցի վերաբերյալ։ Վերջնական շտկումներից հետո, Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում