Վերջերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հոլանդիայի ազգային հավաքականի և գերմանական «Շալկե-04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ անգլիական Պրեմիեր Լիգայում: Հիշեցնենք, որ հոլանդացու՝ ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակվողի ծառայություններով հետարքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հավելենք, որ Հունտելարի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո:








































