Ինչպես հաղորդում են ամերիկյան պարբերականները` NBA-ի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ձախողվել են եռակողմ («Լեյքերս», «Փորթլենդ», «Մինեսոտա») բանակցությունները, ըստ որի` «Մինեսոտա Թիմբերվուլզ» էին տեղափոխվելու Ջամալ Քրուֆորդը և Դերեկ Ֆիշերը, «Լոս-Անջելոս Լեյքերս»-ում էր հայտնվելու Մայքլ Բիսլին, իսկ «Փորթլենդ Բլեյզերս»-ը ձեռք էր բերելու Սթիվ Բլեքի իրավունքները:
Հայտնի դարձավ նաև, որ «Օրլանդո Մեջիք»-ի հարձակվող Դուայթ Հոուարդը պաշտոնապես երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «հրաշագործներ»-ի հետ` մինչև 2012/13 թթ. մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Հոուարդն ընթացիկ մրցաշրջանում յուրաքանչյուր խաղում վաստակում է միջինը 21.2 միավոր, տիրում է 15.2 անդրադարձի` կատարելով 1.9 արդյունավետ փոխանցում և խաղահրապարակում անցկացնելով 38.5 րոպե:










































