Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել երկրի խոշոր բանկերից Saderat-ի մասնաճյուղերից մեկի վրա:
Դեպքը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08.45-ին, երբ երկու դիմակավոր անձինք զենքով սպառնացել են բանկի աշխատակիցներին, ապա, հափշտակելով խոշոր գումար, դիմել են փախուստի:
Հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում հանցագործներին բռնելու ուղղությամբ:








































