Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոյի գործակալը գովաբանում է իր հաճախորդին:
26-ամյա կիսապաշտպանը «Պալերմո»-ից «Միլան» տեղափոխվեց ընդամենը կես միլիոն եվրոյի դիմաց, բայց դա չխանգարեց նրան դառնալ «ռոսսոներիների»-ի առաջատար խաղացողներից մեկը: Նոչերինոն Իտալիայի ընթացիկ առաջնությունում խփել է 9 գոլ:
«Հաշվի առնելով գրանդ ակումբների ծախսած փողերը կիսապաշտպանների տրանսֆերների ձեռքբերման վրա` միանշանակ, այս գործարքը լավագույնն է վերջին հարյուրամյակում»,- հայտարարեց ֆուտբոլիստի ներկայացուցիչ Մարկո Սոմելան:
«Ես չեմ զարմանում, որ պայմանագիրը կնքել է Ադրիանո Գալլիանին, ով հիանալի գիտեր, թե իրականում ինչի է ընդունակ Նոչերինոն»,- հավելեց Սոմելան:








































