Կոսովոյի նախագահը դիմել է համաշխարհային հանրությանը` կոչ անելով Սերբիային արգելել ընտրություններ անցկացնել իր տարածքում:
Հայտնի է, որ առաջիկայում Սերբիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սերբական օրենքների համաձայն` ընտրություններ անցկացվելու են նաև Կոսովոյի սերբաբնակ շրջաններում, թեպետ Կոսովոն 2008թ.-ին հայտարարել է իր անկախության մասին:
Ընտրություններն անցկացվելու են Կոսովսկա Միտրովիցա, Լեպոսավիչ, Նովո Բրդո և Պեչ շրջաններում: Կոսովոյի նախագահ Աթիֆե Յահյան նամակ է հղել Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյին, ԵՄ արտաքին հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնին, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ղեկավարների` կոչ անելով դադարեցնել արտաքին միջամտությունը:
Նրա խոսքերով` Սերբիայի նման գործողությունները «խախտում են Կոսովոյի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչը հանգեցնում է լուրջ անկայունության»:











































