Իտալական Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին դժգոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության վիճակահանության արդյունքից:
«Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն ակումբի դեմ և պետք է պատրաստ լինենք կատաղի պայքարի: Եթե հաջողության հասնենք և անցնենք հաջորդ փուլ, կխաղանք եզրափակիչում: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը:
Ես ապշած չեմ վիճակահանության արդյունքից, չնայած՝ Չեմպիոնների Լիգայում հնարավոր չէ հանդիպել թույլ հակառակորդի»,- Ալեգրիին մեջբերում է Gazzetta dello Sport-ը