Մարտի 17-ին և 18-ին կկայանան 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները։ ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հայտնի են խաղերը սպասարկող մրցավարների անունները։
«Իմպուլս» – Ուլիս» խաղի գլխավոր մրցավարը կլինի Սուրեն Բալիյանը, ում օգնականները կլինեն Վանիկ Սիմոնյանն ու Հովհաննես Ավագյանը։ 4-րդ պաշտոնյան կլինի Մանուկ Ֆահրադյանը։
«Շիրակ» – «Միկա» հանդիպումը կվարի Անդրանիկ Արսենյանը, եզրային մրցավարները կլինեն Էրիկ Արևշատյանն ու Մեսրոպ Ղազարյանը, իսկ 4-րդ պաշտոնյան՝ Գևորգ Եղոյանը։









































