Լոնդոնյան «Չելսի»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը չի պատրաստվում հեռանալ իր թիմից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ֆերնանդոն չի ցանկանում հեռանալ և պատրաստ է խաղալ իր ակումբում մինչ գործող պայմանագրի ժամկետի ավարտը: Նա չի ցանկանում կապ հաստատել իր ծառայություններով հետաքրքրվող ոչ մի ակումբի հետ», – իսպանական լրատվամիջոցներին հայտնել է Տորեսի գործակալը:
Հիշեցնենք, որ Տորեսը «Չելսի» տեղափոխվեց 2011 թվականի հունվարին` «Լիվերպուլ»-ից, և մինչ այժմ իր ակումբի կազմում անցկացրել է 50 խաղ` խփելով 5 գոլ, իսկ վերջին 24 խաղում աչքի չի ընկել:







































