«Ռեալ»-ը և «Չելսի»-ն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, որից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկություն հայտնեց խաղալ «Չելսի»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
«Մարդիկ չեն հասկանում, թե որքան եմ ես համակրում «Չելսի»-ն և «Ինտեր»-ը, թիմերի խաղացողներին, և որքան եմ ուրախանում նրանց հաջողություններով: Ես շատ ուրախ եմ «Չելսի»-ի հաջողության համար և ցանկանում եմ հանդիպել եզրափակիչում: Ամեն ինչ կախված է վիճակահանությունից։
«Չելսի»-ի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ նման բարդ իրավիճակներից կարող են համապատասխան ելք գտնել», – Մոուրինիայի խոսքերը է մեջբերում է Sky Sport-ը:






































