Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Զենիթ»-ի հետ խաղի նախօրեին խոսեց երկու ակումբների հակամարտության մասին:
«Ֆուտբոլիստներից մի քանիսը հանդես են եկել երկու թիմերի կազմերում` Կերժակովը, Սեմշովը, ավելի վաղ` Պանովը, ինչն էլ, հավանաբար, ավելացնում է լարվածությունը: Հիշու՞մ եք, թե ինչպես ֆանատների բախման ժամանակ զոհվեց Պետուխով ազգանունով մի երիտասարդ:
Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի միջև հատուկ յուրահատուկ հարաբերություններ կան: Պետերբուրգցիները հակամարտությանն ավելի լուրջ են վերաբերվում»,- Բերեզովսկուն մեջբերում է ռուսական մամուլը:






































