Անգլիական մամուլի տեղեկացմամբ «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է Հարրի Ռեդնապպին պահել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Անգլիայի ազգային հավաքական մասնագետի տեղափոխությունը կանխելու նպատակով լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է նրան առաջարկել 4-ամյա պայմանագիր, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև 50 մլն եվրո` թիմի կազմը համալրելու նպատակով:
Ռեդնապպը ցանկանում է իր թիմում տեսնել «Լիլլ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին և «Մարսել»-ի հարձակվող Լոիկ Ռեմիին:
Իսկ Անգլիայի ֆուտբոլի միությունը հենց Ռեդնապպին է համարում երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը զբաղեցնելու լավագույն թեկնածու:









































