Հին կաթնասունները սկսել են զարգանալ և զբաղեցրել են էկոլոգիական նոր տարածքներ դեռ 20 մլն տարի առաջ՝ մինչ ծովային սողունների և դինոզավրերի անհետանալը, տեղեկացնում են հնէակենսաբանները Nature ամսագրում հրապարակված հեդվածում:
Ի տարբերություն թռչունների, կաթնասուններն ունեն տարբեր ֆունկցիաներ կատարող ատամներ, որոնք: Որպես կանոն, կտրիչների, ժանիքների և սեղանատամների ձևն ու քանակը արտացոլում են կենդանու ընտելացումը այս կամ այն սնունդին:
Հնէակենսաբանների խումբը՝ Վաշինգտոն նահանգի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Ուիլսոնի ղեկավարությամբ, Սիեթլ քաղաքում ուսումնասիրել է պարզունակ կաթնասունների ատամները: Ինչպես նշում են հետազոտողները, այդ կաթնասունները բավական հաջող էվոլյուցիոն զարգացում են ապրել: Նրանք ծնվել են 165 մլն տարի առաջ, տարածվել Լավրասիա մայրցամաքի հյուսիսային տարածքներում և փրկվելով զանգվածային ոչնչացումից, որ տեղի է ունեցել 65.5 մլն տարի առաջ, գոյատևել են մինչև ուշ էոցեն ու ոչնչացել 35 մլն տարի առաջ:







































