Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հաստատել է ներքին քաղաքականության վարչության նոր կառուցվածքը: Այս մասին մարտի 15-ին գրել է «Վեդոմոստի» թերթը` հղում կատարելով Կրեմլի երկու պետական պաշտոնյաներին:
Նոր կարգի համաձայն` վարչության պետը պետք է ունենա ոչ թե 3, այլ 5 տեղակալ: Բացի այդ` վարչության համակարգում պետք է մեծանա դեպարտամենտների թիվը:
Ի հեճուկ ԶԼՄ-ների տեղեկությունների` իր պաշտոնը պահպանել է նաև Կոնստանտին Կոստինը` ներքին քաղաքականության վարչության ղեկավարը: Նրա երկու տեղակալներն էլ` Ռադիյ Խաբիրովն ու Իգոր Ուդովիչոնկոն, պահպանել են իրենց պաշտոնները:
Ներքին քաղաքականության վարչության դեպարտամենտների թիվը ևս աճել է:








































