Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի 4-րդ շրջանում 6:0, 6:7 (5:7), 6:2 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ներկայացվուցիչ Պաբլո Անդուխարին: Հանդիպումը տևեց 2 ժամ 16 րոպե: Նովակի հաջորդ հակառակորդը կլինի Նիկոլաս Ալմագրոն:
Դավիդ Նալբանդյանն իր հերթին 3:6, 7:5, 6:3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ-Ցոնգային, իսկ Ռաֆայել Նադալը 6:3, 6:2 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ:
Ռոջեր Ֆեդերերն ու Խուան-Մարտին դել Պոտրոն 3:6, 6:3, 6:4 և 7:6 (7:2), 6:7 (6:8), 6:2 հաշիվներով պարտության մատնեցին Թոմաս Բելուչչիին ու Դենիս Իստոմինին:









































