Այս կամ այն աստղային զույգի հարսանիքը կամ ամուսնալուծությունը միշտ իրադարձություն է ոչ միայն այդ աստղերի, այլև հանդիսատեսի համար: Այսպես, միջազգային լրատվամիջոցներն առաջին շաբաթը չէ, որ քննարկում են Ջոնի Դեպի և Վաննեսա Պարադիի ամուսնալուծությունը: Մեր օրերում նման սենսացիաները կարելի է հաշվարկել մաթեմատիկական բանաձևերով։ Այս մասին հաղորդում է NY Times-ը:
Աստղային զույգերի ամուսնության երկարատևությունը հաշվելու ամենաիրական մաթեմատիկական բանաձևը հայտնագործվել է լրագրողներ Հարտ Սանդեմանի և Ջոն Թիրների կողմից՝ դեռևս 2006–ին, բայց վեց տարի անց հեղինակները որոշեցին, որ հայտնագործությանը դեռ մշակումներ են պետք:
Բանաձևի մեջ մտնում են ամուսինների տարիքը, նրանց հայտնիության համեմատական աստիճանը, նրանց հարաբերությունների տևականությունը, ինչպես նաև՝ նախորդ ամուսնությունների առկայությունը կամ բացակայությունը:
Բայց, ըստ լրագրողների, գլխավոր բաղադրիչ է հանդիասնում «սեքս խորհրդանիշ» լինելու հանգամանքը, որը որոշվում է հետևյալ կերպ. անհրաժեշտ է Google-ում գրել պահանջվող աստղի անունը և տեսնել, թե բերված նյութերից քանիսն են աստղի կիսամերկ կամ մերկ նկարներ պարունակում: Բնականաբար, նախկինում «սեքս սիմվոլ» տերմինը օգտագործվում էր միայն կանանց համար, իսկ լրագրողներն այն օգտագործում են նաև տղամարդկանց բնութագրելիս:
Բանաձևի հեղինակների խոսքերով՝ այս հայտնագործության շնորհիվ իրենք կարողացել են գուշակել Բրիթնի Սփիրսի և Քեյվին Ֆեդերլայնի, Պամելա Անդերսոնի և Քիդ Ռոքի, ինչպես նաև՝ Դեմի Մուրի և Էշթոն Քեթչերի ամուսնալուծությունները:
Նրանք կանխատեսում են երկարատև և երջանիկ ամուսնական կյանք Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի, Ջեյ-Զիի և Բյոնսեի, Հարիսոն Ֆորդի և Քալիստե Ֆլոքհարտի համար։
Նրանց խոսքերով` Թոմ Քրուզի և նրա կնոջ Քեյթի, ինչպես նաև՝ Բրիթնի Սփիրսի և Ջեսիկա Սիմփսոնի հարաբերություններն իրենց ընկերների հետ այնքան էլ ամուր չեն։







































