Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը. սաղ ագենտներ են, բացառությամբ մեկ-երկու հոգու՝ հանած Արամ Սարգսյանին. նրանք բոլորն էլ կատարում են այլ երկրների պատվերները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Խոսելով հետընտրական ցնցումների հնարավորության մասին՝ ՀՖՖ նախագահը նշեց. «Մի անգամ մեր ժողովուրդը սխալվել ա, երկրորդ անգամ նման բան չի անի»։











































