Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսի պատմական ամրոցի արտաքին պարիսպներն անուշադրության ու եղանակային վատ պայմանների պատճառով սկսել են փլվել: Այս մասին ահազանգում են Կարսի բնակիչները:
Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Կարսի արտաքին պարիսպների ու աշտարակների շրջանում, հակառակ դեպքում իշխանությունների ցուցաբերած անտարբերությունը կհանգեցնի դրանց փլուզմանը:
Կարսի բնակիչների խոսքերով՝ ամրոցին ամենամեծ վնասը պատճառում են ձյունն ու անձրևը, որոնք առաջացնում են փոսեր: Նրանք հավելել են, որ ամրոցին և նրա շուրջ ընկած պատմամշակութային հուշարձաններին մեծ վնաս են պատճառում նաև գանձեր որոնողները, որոնք թալանում են ամեն ինչ, անգամ շինությունների քարերը:











































