ՀՖՖ գրասենյակում այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ 2012 թվականի մայիսին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայիում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ, իսկ 5 օր անց (հունիսին) Երևանում կընդունի Ղազախստանի ընտրանուն:
«Մենք նենց հավաքական ունենք, որն էսօր բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Բայց չենք կարող ընդունել բոլոր առաջարկներն ու ծանրաբեռնել թիմը: Ցանկացած ժամանակ կարող ենք խաղալ ում հետ ուզենք: Մեզ նենց գումարներ են առաջարկում, որ ես զարմացած եմ»:










































