Սպիտակ տուն իր պաշտոնական այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը գովաբանել է Բարաք Օբամայի «ուժը, բարոյականությունն ու իմաստությունը»: Իր հերթին նախագահ Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետին անվանել է «այնպիսի մի գործընկեր, որի հետ ցանկանում ես աշխատել»:
Գովեստի այս խոսքերը ղեկավարները փոխանակել են Սպիտակ տանը՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ:
BBC-ի փոխանցմամբ՝ 360 հյուրերի թվում ընթրիքին հրավիրված է եղել նաև դերասան Ջորջ Քլունին: Քեմերոնն իր այցը ԱՄՆ կավարտի այսօր:
Չորեքշաբթի օրը ղեկավարները երկու ժամ տևողությամբ քննարկել են Սիրիայի, Իրանի և Աֆղանստանի վերաբերյալ հարցերը:










































