Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել դադարեցնել երկրի առաջնության անցկացումը` դա պատճառաբանելով ալբանացիների և մակեդոնացիների միջև էթնիկական բախումների վտանգով:
Սկզբում ֆեդերացիան որոշել է դադարեցնել Տետովո քաղաքում կայանալիք հանդիպումները, սակայն, ըստ կանոնադրության, Մակեդոնիայի առաջնության հաջորդ փուլը չի կարող կայանալ, եթե նախորդ տուրում չեն կայացել բոլոր հանդիպումները: Հաշվի առնելով կանոնակարգի այս կետը` որոշվել է անժամկետ դադարեցնել առաջնությունը:
Մենք տեղեկացրել էինք, որ անցած շաբաթվա վերջից մի քանի քաղաքներում ալբանացիների և մակեդոնացիների միջև բախումներ են սկսվել: Դրանք տարածվել են նաև մայրաքաղաք Սկոպյեում:












































