Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում տեղի «Բավարիա»-ն 7:0 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազել»-ին, իսկ գերմանացիների հարձակվող Մարիո Գոմեսը հեղինակեց պոկեր, որով դարձավ առաջին գերմանացին, ով կարողացել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում 1 խաղում հեղինակել 4 գոլ և իր գոլերի քանակը Չեմպիոնների Լիգայում հասցնել 20-ի:
Միևնույն ժամանակ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ֆրանսիական «Օլիմպիկ»-ը պարտվելով 2:1հաշվով իտալական «Ինտեր»-ին՝ կարողացավ դիմակայությունում հաղթող դուրս գալ և անցնել հաջորդ փուլ։ Դրանով իսկ «Օլիմպիկ»–ն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:










































