Եվրոգոտու անդամ երկրներն այսօր պաշտոնապես հավանություն են տվել Հունաստանին օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու ծրագրին: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ասվում է Եվրոխմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:
«Անհրաժեշտ բոլոր խորհրդարանական և ազգային գործընթացներն ավարտված են,- ասվում է հայտարարության մեջ,- Անդամ երկրները նաև կարգադրել են Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդին Աթենքին վճարել առաջին տրանշը՝ 39.4 մլրդ եվրոյի չափով»:
Եվրոխումբը մարտի 13-ին սկզբունքային որոշում ընդունեց՝ հաստատել 2012-2015թթ. համար Հունաստանին 130 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու երկրորդ փաթեթը:








































