Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Մաքստրոնիկ ՓԲԸ հավակնոտ ծրագրեր ունի

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայաստանյան IT շուկա մուտք գործեցին ռեկորդային թվով նոր բրենդեր: Մաքստրոնիկ ՓԲԸ, որ հանդիսանում է համակարգչային տեխնիկայի և կոմպլեկտավորողների դիստրբյուտոր, ներկայացրեց մի շարք աշխարհահռչակ ընկերությունների արտադրանքը: Նախկինում այս ապրանքատեսակներից շատերը կամ անհայտ էին հայ սպառողին, կամ դժվար հասանելի: Արդեն այս գարնանը հայաստանյան օգտագործողները հնարավորություն ստացան ձեռք բերելու պաշտոնապես ներմուծված Dell, Intel, Philips, BenQ, Lexmark, Western Digital, Cooler Master ընկերությունների արտադրանքը:

2011թ. Մաքստրոնիկը դարձավ մերձբալթյան ամենախոշոր դիստրիբյուտոր՝ Ակմե Քոմփյութըր Քոմփոնենթս (ACC) հոլդինգի անդամ: Առաջարկվող բրենդերի աճող քանակի, ինչպես նաև շուկայում գործունեության էական ակտիվացման արդյունքում ընկերության շրջանառությունն արագ աճեց և նախորդ տարի կազմեց 1,2 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարվա ծրագրերն առավել հավակնոտ են՝ նախատեսվում է ընկերության շրջանառությունն ավելացնել 6 անգամ և հասցնել 7 միլիոն ԱՄՆ դոլարի:

«Մաքստրոնիկ ՓԲԸ ռազմավարական նպատակներից մեկը գործընկերների ցանցի ընդլայնումն է, որպեսզի հնարավոր լինի մեր ապրանքները ներկայացնել առավելագույն թվով մանրածախ սրահներում: Բացի այդ, մենք նախատեսում ենք վաճառել Dell դյուրակիր համակարգիչների մեծ քանակ: Նախկինում նրանք Հայաստանում լավագույնս ներկայացված չեն եղել:»- ասաց Մաքստրոնիկ ՓԲԸ տնօրեն Աշոտ Շահնազարյանը:

Խոսելով մանրածախ շուկայի մասին, նա նշեց, որ ընկերության շրջանառությունը կաճի ռեկորդային թվով բրենդերի ներկայացման օգնությամբ, ինչը թույլ կտա շուկային առաջարկել բազմազան ապրանքատեսակներ, որոնք նպատակահարմար կլինեն ինչպես անհատ, այնպես էլ բիզնես օգտագործողների համար: Ընկերությունը նախատեսում է լուրջ ներդրումներ կատարել ժամանակակից տեխնիկական սպասարկման կենտրոն ստեղծելու նպատակով: Կենտրոնը պետք է ապահովի ծառայությունների բարձր որակ և ամբողջովին համապատասխանի արտադրող ընկերությունների պահանջներին:

Ընկերությունը նախատեսում է իր գործունեությունը ծավալել ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արարատում, Արտաշատում, Գորիսում, Ղափանում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում:

Dell-ի և Philips-ի ծրագրերը Հայաստանում
Մաքստրոնիկ ՓԲԸ հրավիրել է մի շարք հանրահայտ բրենդերի ներկայացուցիչների մասնակցելու սույն թվականի մարտի 17-ին Արթուրս Աղվերան Ռեսորթ համալիրում կայանալիք կոնֆերանսին:

Կոնֆերանսի ընթացքում Dell ընկերության ներկայացուցիչները կպատմեն Հայաստանի շուկայում իրենց մոտեցումների և ռազմավարության մասին, ինչպես նաև կներկայացնեն այն ապրանքատեսակները, որոնք նախատեսված են անհատ օգտագործողների և փոքր և միջին ձեռնարկությունների համար:
2012 թ. ընթացքում Մաքստրոնիկը նախատեսում է վաճառել մոտ հինգ հազար Dell դյուրակիր համակարգիչներ և շուկայի իր բաժինը հասցնել 15%: Մաքստրոնիկի տնօրեն պրն. Աշոտ Շահնազարյանը վստահ է, որ այս ցուցանիշները իրատեսական են, քանի որ առաջարկվող դյուրակիր համակարգիչները բարձրագույն որակ ունեն և ապահովված են արտադրողի ֆիրմային երաշխիքով: Ներկայումս Dell ընկերությունը աշխարհում առաջատար է դյուրակիր համակարգիչների արտադրությունում:

Philips-ը, որ TVP Technology-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելուց հետո դարձել է հեռուստացույցներ արտադրող աշխարհի 3 խոշորագույն ըներություններից մեկը, նույնպես ակընկալում է լավ արդյունքներ նոր շուկայում: Հայ օգտագործողներին կառաջարկվի Philips-ի գերժամանակակից 3D հեռուստացույցների շարքը: Ambilight բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ նոր սերնդի հեռուստացույցներն ապահովում են պատկերի անգերազանցելի որակ, ինտերնետ մուտք (Skype, YouTube, սոցիալական ցանցեր), ինչպես նաև iPad-ը հեռուստացույցին ուղղակի միացնելու հնարավորություն:

www.accdistribution.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում