«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելի կարծիքով Իկեր Կասիլյասը, ում մինչ այսօր համարում էին աշխարհի լավագույն դարպասապահ, զիջում է իր դիրքերը, և աշխարհի լավագույն դարպասապահի կոչումն այժմ պատկանում է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մանուել Նոյերին:
«Իդեալական դարպասապահը պետք է միշտ հաղթող դուրս գա, երբ հարձակվողը մեն-մենակ է դուրս գալիս իր դեմ։ Այդ տեսանկյունից Մանուել Նոյերին հավասար դարպասապահ չկա աշխարհում»,- Շմեյխելին մեջբերում է Goal.com-ը:
«Յունայթեդ»-ի և Դանիայի հավաքականի երբեմնի աստղը հույս հայտնեց, որ Նոյերը դեռ երկար ժամանակ կմնա աշխարհի թիվ մեկ դարպասապահը։






































