«Օրլանդո»-ի բասկետբոլիտ Դուայթ Հոուարդը խոստովանել է, որ փորձում է չմտածել իր ներկայիս պայմանագրի ժամկետի ավարտի և այլ թիմ հնարավոր տեղափոխության մասին:
«Պատրաստվում եմ իմ թիմի հաջորդ խաղին և չեմ մտածում պայմանագրիս ժամկետի ավարտի ու այլ թիմ տեղափոխության մասին: Մենք պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք բարձրակարգ խաղ ցուցադրել ամբողջ հանդիպման ընթացքում։ Շատ հաճախ առաջին քառորդը գերազանց անցկացնելուց հետո թուլացնում ենք տեմպը: Պետք է կայուն խաղ ցուցադրենք»,- Հոուարդին մեջբերում է ամերիկյան մամուլը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին «Օրլանդո»-ն 107։94 հաշվով հաղթեց «Ինդիանա»-ին:






































