Այսօր և վաղը հանրապետությունը կշարունակի գտնվել թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում. արևմտյան շրջաններում, մասնավորապես՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորի լեռնային շրջաններում, կա ձյան փոքր հավանականություն. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Մայրաքաղաքում կդիտվի փոփոխական ամպամածություն: Իսկ արդեն վաղը՝ ուշ երեկոյան, մարտի 15-ին և 16-ին հանրապետությունը կգտնվի հաջորդ ցիկլոնի ազդեցության գոտում: Որոշ շրջաններում կդիտվեն տեղումներ. մարտի 15-ին՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ մարտի 16-ին, երբ հյուսիս-արևմուտքից կրկին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ կթափանցեն, հանրապետության ողջ տարածքում ձյուն կտեղա»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա վաղը: «Մարտի 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է 10-11 աստիճան տաքություն, իսկ արդեն մարտի 15-ին ջերամստիճանը կնվազի 8-10 աստիճանով»: