Wednesday, 17 06 2026
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մաշտոցի պուրակի նստացույցի ակտիվիստները պատասխանել են ոստիկանությանը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ի պատասխան 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, հայտարարում են`

Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումը անօրինական է և հակասում է այդ վայրի` հանրային այգու, նպատակային նշանակությանը: Շինարարությունն իրականացվում է առանց հաշվի առնելու հանրային տարածքի սեփականատերերի` հասարակության կարծիքը, չնայած օրենքը պահանջում է այդ բնույթի աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հասարակական լսումներ և հաշվի առնել հանրության կարծիքը: Այս գործընթացի արդյունքում հերթական անգամ կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, Օրհուսի կոնվենցիայով և մի շարք այլ իրավական ակտերով սահմանված մարդու հիմնարար իրավունքները: Որքան էլ պետական տարբեր պաշտոնյաների համար անհասկանալի ու խորթ չհնչի, սակայն հասարակության անդամներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց հանրային սեփականությունը բոլորից, այդ թվում` վարչական մարմինների անօրինական գործողություններից: Ոստիկանության փաստարկները, որ հարցը կարող է լուծվել ՀՀ վարչական դատարանի միջոցով, ամբողջությամբ առարկայազուրկ են և չեն բխում հանրային իրավունքների պաշտպանության վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկայից:

2001 թվականին Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը նախատեսում է շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքներ: ՀՀ Սահմանադրության 6-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների ուժով Օրհուսի կոնվենցիան Հայաստանի տարածքում գործում է անմիջականորեն: Չնայած այս նորմերին` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից և կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այդ մասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատական հայցերին տրված ընթացքը: Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսով, ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրաց հայցերը: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանությունից և ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության միջոցներ:

Մաշտոցի պուրակում իրականացվող անօրինական շինարարության դեմ հասարակության անդամների գործողությունները չեն կարող դիտվել որպես ինքնիրավչություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության եղանակ է դիտարկում իրավունքների ինքնապաշտպանությունը: Այդպիսի ինքնապաշտպանության ձևերից մեկն է հանրային սեփականությունը վարչական մարմինների անօրինական որոշումներով իրականացվող ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով»: Որևէ օրենքով արգելված չէ, որ հասարակությունը իր հանրային սեփականության իրավունքը պաշտպանելու համար ստեղծի ինքնակազմակերպման մարմիններ, այդ թվում` հասարակական հիմունքներով գործող «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»: ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 22 փետրվարի 2002թ. ՍԴՈ-350 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունը ոչ թե օրենքի (ստատուտի), այլ իրավունքի գերակայության երկիր է: Օրենքը, այդ թվում` վարչական ակտերը, չպետք է խախտեն Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները:

Մաշտոցի այգում ընթացող միջոցառումները «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես «հավաք», քանի որ մարդիկ այնտեղ չեն հավաքվում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Դա մեր բոլորի հանրային սեփականությունն է, որտեղ, Սահմանադրության 25-րդ հոդվածի ուժով, ՀՀ տարածքում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և օրենքով չարգելված ցանկացած միջոցառում իրականացնելու իրավունք:

Մաշտոցի պուրակում իրենց հանրային սեփականության իրավունքը պաշտպանող քաղաքացիները ուրևէ այլ անձի կամ կենդանու նկատմամբ երբևէ բռնություն չեն կիրառել և բռնություն կիրառելու կոչեր չեն արել: Ընդհակառակը, բազմաթիվ առիթներով նշել են, որ միջոցառումները կրում են խաղաղ բնույթ և իրականացվում են անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքների շրջանակներում: Ինչպես բազմիցս հայտարարել են քաղաքապետարանի զանազան չինովնիկներ, խնդրո առարկա կրպակները համարվում են համայնքի սեփականությունը: Հետևապես, այդ գույքը ևս պատկանում է համայնքի անդամներին, քանի որ ձեռք է բերվել նրանց կողմից վճարված հարկերի հաշվին:

Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների նկատմամբ ոստիկանության հնարավոր գործողություններին, ապա հայտարարում ենք, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր ոք, սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն ոչ թե ձևական օրենսդրական ընթացակարգերի վրա, այլ առաջնորդվեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:

Ի պատասխան այն պնդմանը, թե ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված շինարարակական թույլտվության իրավաչափությունը, հիշեցնում ենք, որ ոստիկանության ոստիկանության հիմնական առաքելությունն է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Առանց իրավաչափության պայմանների հիմնավորման քաղաքապետ Տ.Մարգարյանի կամ որևէ այլ սուբյեկտի անօրինական որոշումների կատարումն ապահովելով` ոստիկանությունը օբյեկտիվորեն չի կարող կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով իրեն վերապահված պարտականությունները: Այն է` մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները: Այսպիսի գործելաոճով ոստիկանությունը հանդես է գալիս ոչ թե որպես իրավապահ մարմին, այլ բռնաճնշումների համար նախատեսված կույր գործիք, որն անքնին կերպով պարտավոր է իրականացնել ցանկացած անօրինական, անգամ հանցավոր հրահանգներ:

Այս կապակցությամբ ոստիկանությանը հորդորում ենք առավել ուշադիր ուսումնասիրեն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթները, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Տարբեր տրամաչափի չինովնիկների անօրինական որոշումները կատարելուն ուղղված` ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման և նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:

Մաշտոցի պուրակում անօրինական կարգով տեղադրված կրպակների ապամոնտաժումը հասարակական կարգի կամ հասարակության անվտանգության խնդիրներ չի առաջացնում: Իրականացվող բոլոր գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում: Հետևապես, տվյալ պարագայում ոստիկանության միջամտության անհրաժեշտություն ևս չկա, և ոստիկանությունը չի կարող «հասարակական կարգի պահպանության» պատրվակով արդարացնել իր կողմից իրականացվող հնարավոր բռնությունները: Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին: Բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում համապատասխան կառույցները կարող են դատական հայց ներկայացնել և պահանջել իրենց պատճառված «վնասի» հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում