Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստուհիներից 3-ը 10-րդ տուրում հաղթանակներ տարան: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Մելիա – Դանիելյան` 0:1,
Մկրտչյան – Շլեյնինգ` 1:0,
Գալոյան – Մամեդյարովա` 0.5:0.5,
Ժուկովա – Կուրսովա` 0.5:0.5
Հայրապետյան – Կայա` 1:0:
10-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 7 միավոր և ևս 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 4-10-րդ տեղերը: Առաջատար Մազիչուկը վաստակել է 8.5 միավոր:










































