Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Եվգենի Լուկյանովը մեկնում է Իրան: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին:
Վերջինիս խոսքերով՝ Լուկյանովը Թեհրանում հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերիի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագրի հարցը և այլն:











































