Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Գալոյանը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Դանիելյան – Հոանգ Թան՝ 0.5։0.5,
Մելիա – Մկրտչյան՝ 1։0,
Շերեդնիչենկո – Գալոյան՝ 0։1,
Կուրսովա – Միշնա՝ 1։0,
Մենզի – Հայրապետյան՝ 1։0։
9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 6 միավոր և առաջատար Մուզիչուկին զիջում է 1.5 միավորով։










































