Փետրվարի 12-ին ժամը 22.24-ին «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մարտի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ` Աշոտ Դանիելյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի` Աշոտ Դանիելյանն ականատեսների ներկայությամբ հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին: Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին խնդրվում է ներկայանալ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին կամ զանգահարել (0223) 2-54-88 հեռախոսահամարով:







































