Մոսկվայում 93 տարեկանում կյանքից հեռացել է մի շարք հայտնի թատերական բաեմադրությունների և կինոֆիլմերի հեղինակ Եվգենի Կումանկովը,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Կումանկովը երկար տաիներ աշխատել է որպես Փոքր թատրոնի գլխավոր նկարիչ և դեկորացիաներ է ստեղծել մի շարք թատերական ներկայացումների («Խելքից պատուհաս», «Բորիս թագավոր») ու ֆիլմների («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ») համար:
Կումանկովը ծնվել է 1920 թ. փետրվարի 29-ին Սմոլենսկում: 1945 թվից աշխատել է «Մոսֆիլմ»-ում, իսկ 1974-1999 թթ. Եղել է Փոքր թատրոնի գլխավոր նկարիչը:









































