Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը այսօր հրավիրվել էր «Peoplemeter» ակումբ` նախագահական ընտրությունների արդյունքները Ռուսաստանում և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա թեմայի շրջանակներում:
Եթե դիտարկենք ՌԴ նախագահական ընտրությունները, ապա փաստ է, որ Վլադիմիր Պուտինը վերադարձավ, բայց այստեղ հետաքրքիրը նախընտրական իրավիճակն էր, և ի հայտ եկավ ինքնաբուխ դժգոհության ալիք, այսինքն՝ Պուտինի վերադարձը այնքան ցանկալի չէր. «ՌԴ-ի ընդդիմությունը միավորված է Պուտինի դեմ, բայց իրականում դա բաժանված ընդդիմություն է, և թեև դա էական ազդեցություն չունեցող ընդդիմությւն է, բայց կարևոր է դժգոհությունը ՌԴ-ում Պուտինի դեմ»,- նշեց Կիրակոսյանը:
Հասարակական պահանջն անտեսելը վտանգավոր է, և եթե նման դժգոհություն կա ՌԴ-ում, այդ առումով՝ մայիսին կայանալիք Հայաստանի ԱԺ ընտրությունները չափազանց կարևոր են՝ նկատեց է Ռ. Կիրակոսյանը։
«Հետաքրքիր էր դրսի արձագանքը ՌԴ ընտրություններին, քանի որ դրանք կեղծվել էին: ՌԴ-ի ընտրություններում մենք տեսանք կեղծումների տարբեր ձևեր, երկու նոր տեսակի կեղծումներն էին` իշխանամետ ուժերի կողմից կեղծ մոնիտորների և 90 000 տեսախցիկների տեղադրումն էր, դրանցից աշխատողները անհասկանալի պատկերներ էին ցուցադրում, լիցքավորված չէին, որոշները գիշերը արևի լույս էին ցույց տալիս: Բայց միջազգային հանրության արձագանքը այդքան էլ ուժեղ չէր, քանի որ մեծ լծակներ ՌԴ-ի նկատմամբ չունի: Իսկ ընտրություններից հետո մենք տեսանք ընդդիմության ոչ մեծածավալ հանրահավաքներ» նշեց Ռ.Կիրակոսյանը: Նա կարծում է, որ միջազգային հանրության թույլ արձագանքը ՌԴ-ի նկատմամբ չպետք է հանգստացնի ՀՀ իշխանություններին, քանի որ միջազգային հանրության սպասելիքները Հայաստանից ավելի մեծ են, և հետևաբար արձագանքը ավելի համարժեք կլինի, քանի ՌԴ-ի դեպքում:
Կիրակոսյանը կարծում է, որ ԼՂ կարգավորման գործընթացում փոփոխություն կլինեն. Մեդվեդևի օրոք ՌԴ-ն ավելի ակտիվ էր, Մեդվեդևի ոճը ժամեր ծախսելն էր, Սարգսյանի և Ալիևի ձեռքը սեղմելն էր, նրանց հետ սուրճ և թեյ խմելն էր, բայց Պուտինի ոճը ջարդել սեղմելը և կողմերին ճնշելը կլինի: Նա հավելեց, որ Պուտինը լավ հարաբերություններ ուներ Քոչարյանի հետ, բայց ոչ Սարգսյանի հետ, և դա լավ է, քանի որ Սարգսյանին այս առումով ճշելը այդքան էլ հեշտ չի լինի:
Անդրադառնալով ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին՝ Ռ. Կիրակոսյանը նշեց, որ այդ ելույթը առավելապես միջազգային հանրությանն էր ուղղված. «Հայաստանի արտաքին քաղաքական դիրքը այսօր ավելի ուժեղ է հայ-թուրքական հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե գալիք ընտրությունները չտարբերվեն նախորդներից` Հայաստանի նկատմամբ ճշումները մեծ կլինեն: Իշխանությունների համար գալիք ընտրությունները փորձություն են, սակայն նաև հնարավորություն երկրի համար, սա մի փորձություն է, որը Հայաստանը կարող է անցնել, կամ ձախողել»:










































