Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել է օրենք, որով արգելվում է գովազդել հոմոսեքսուալիզմը և մանկապղծությունը:
Վարչական տույժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի այդ օրենքին:
Ըստ օրենքի նախագծի՝ այն մարդիկ, ովքեր անչափահասների շրջանում կքարոզեն միասեռականություն, բիոսեքսուալիզմ, մանկապղծություն, կենթարկվեն վարչական տուգանքի՝ հինգ հազարից մինչև հինգ հարյուր հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը պատգամավորների կողմից ընդունվել էր 2012թ. փետրվարի 29-ի օրենսդիր ժողովի ժամանակ: Դեռևս օրինագծի ընթերցման ժամանակ այն ոչ միանշանակ ընդունվեց հասարակության կողմից:
Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ նշել էին, որ չի կարելի հավասար մակարդակների վրա դիտարկել միասեռականությունը և մանկապղծությունը: Նրանց հետ համաձայնել էին հասարակության շատ այլ ներկայացուցիչներ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2012 թ. մարտի 17-ից` պաշտոնապես հրապարակվելուց հետո:










































