Օրվա ավարտին ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն զինվորական դատախազ է նշանակվել Գևորգ Կոստանյանը:
Գևորգ Կոստանյանն ունի իրավաբանական կրթություն, մինչեւ 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Մինչ նոր նշանակումը` նա Սերժ Սարգսյանի օգնականն էր և զբաղվում էր զբաղվել է ՀՀ դատաիրավական ոլորտի վերահսկողությամբ: Միաժամանակ նա Հայաստանի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: