Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ–ն տեղեկացնում է Հայաստանի բնապահպան ակտիվիստների Թռչկանից հայտնի խումբն այսօր ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք Գյումրիի Գորկու փողոցում կտրել են 50 սմ տրամագծով ակացիա։ Նրանք գյումրեցի երիտասարդների հետ անմիջապես մեկնել են դեպքի վայր: Ծառն ապօրինի հատողը բնապահպանների պարտադրանքով ակացիան, որպես մոտ 2մ խորանարդ վառելափայտ, տրամադրել է (նաև իր միջոցներով տեղափոխել է) սոցիալապես ծանր պայմաններում ապրող անօթևան մի ընտանիքի, որտեղ ապրում են 6 երեխաներ։
Այսօր «Շիրակ կենտրոնի» անդամները նույնպես այցելել են այդ ընտանիքին և փոխանցել երևանաբնակ ձեռնարկատեր Ստեփան Ավանեսյանի կողմից նրանց ուղարկված սնունդն ու գրենական պիտույքները:
Ծառը կտրողները բնապահպաններին խոստացել են կտրած ծառի տեղում գարնանը տնկել 4 արծաթափայլ եղևնի, իսկ Շիրակի մարզի բնապահպանության տեսչության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն՝ անօրինական ծառահատման դեպքի մասին:








































